|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ուսծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած 16-ամյա ուսանողուհի Լիլիթ Իշխանի Գևորգյանը մահացել է Տեխասում ավտովթարի հետևանքով. տեղեկացնում է KTRE-ն:
Նակոդոչեսի շրջանի շերիֆի խոսքով՝ վթարի պահին 16-ամյա Լիլիթը եղել է կվադրոցիկլի ղեկին: Նրա մահը բացահայտվել է, երբ նա չի վերադարձել տուն, և տանտերն ու մեկ այլ աղջիկ դուրս են եկել՝ նրան որոնելու: Լիլիթին գտել են արոտավայրում՝ կվադրոցիկլի տակ: Աղջիկը մահացել է հիվանդանոցում: