|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 26-ին, ժամը 04.01-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել Աստրա» մակնիշի KTK 311 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1965 թ. ծնված Մ. Հ.-ը և ուղևոր` 1992 թ. ծնված Ա. Ք.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: