|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ 2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ տարին անընդմեջ այցելում է Տավուշի մարզ, քանի որ Աշոտյանի խոսքով` այն հանդիսանում է հանրապետության ամենաթեժ կետերից մեկը:
Նախարարը տեղի դպրոցների տնօրեններին է ներկայացրել այն կարևոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում: Մասնավորապես, ըստ Աշոտյանի, ԱԺ-ն օրենք է ընդունել, ըստ որի՝ սկսած 2017-ից պարտադիր հանրակրթության տևողությունը մեր երկրում կլինի 12 տարի:
«Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարևորության առումով: Ուստի, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը»,-նշել է Աշոտյանը: