|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օգոստոսի 20-ին` ժամը 16:35-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել ծակող-կտրող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:
Վերջինս 1993 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Ա.-ն է: Քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք` աջից, թոքի վնասումով եւ աջ վերին վերջույթի կտրած վերքեր:
Ս.Ա.-ն ստացել է համապատասխան բժշկական օգնություն, այժմ ծանր կայուն առողջական վիճակով գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի մասին ծանուցվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժինը:
«Գյումրի» Բ/Կ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին