|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2015 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Տաշիր քաղաքում ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Զոհրաբ Ծ.-ի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, քաղաքացի Արտյոմ Մ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ ևբազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործըքննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: