|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» համահայկական հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը պարգևատրվել է «Ավետիս Ահարոնյան» ոսկե մեդալով, ինչպես նաև արժանացել կազմակերպության պատվավոր անդամի պատվոգրին:
Շնորհավորելով պարգևի առթիվ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ հոգեբուժական ծառայությունը մշտապես նախարարության և կառավարության ուշադրության կենտրոնում է:
Նա կարևորեց ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հասարակական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը:
Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը շնորհակալություն հայտնելով պարգևի համար` հավաստիացրեց, որ կառույցը շարունակելու է հիվանդների բուժման և խնամքի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների բարելավումը: