|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն հայտնել ենք, որ որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ՊՆ-ին պատկանող միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Նշել էինք նաեւ, որ միկրոավտոբուսում երեխաներ են եղել: Քիչ առաջ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. « Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունը արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ շտապ օգնության բրիգադներ` Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, ինչպես նաև նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր:
9 հոգի` տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Այս պահի դրությամբ` նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել: Մանրամասները ճշտվում են, որոնց մասին լրացուցիչ կհաղորդենք»:
Նշենք, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել էր, որ մեքենան պատկանում է ՊՆ-ին: