|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուշադրւթյուն
Օգոստոսի 16-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 16-20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Օգոստոսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկը Երեւանում օգոստոսի 16-ին կլինի 41 աստիճան: