|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը: Օհանյանի բնորոշմամբ` Ադրբեջանում կայացած Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածությունը պարբերաբար աճում է, ապա` իջնում:
Նախարարը նշեց, որ մեր հարևանները փորձում են լարվածություն ստեղծելով քաղաքական ու տնտեսական դիվիդենտներ շահել: Օհանյանը փաստեց, որ վերջին օրերին հակառակորդը կրակում է խոշոր հրաձգային զենքերից և ավելի բարձր խոցման աստիճան ունեցող ականանետեր է կրառում:
Նա ասաց նաև, որ վերջին օրերին մեր սահմանապահների կողմից մի քանի դիվերսիոն-հետախուզական փորձեր են կանխվել:
«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հաստատակամ են, իրենց պարտականությունները գերազանց կատարում են: Ցավոք սրտի, մենք վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ: Բայց, այնուամենայնիվ, մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք», – եզրափակեց Օհանյանը: