|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի գործով դատական նիստը: Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր:
Ինչպես yerkir.am-ին հայտնեց Ղազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանն, այսօրվա դատական նիստին Արթուր Ղազարյանը հայտարարեց, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Պաշտպանական կողմը միջնորդեց արագացված դատական կարգ կիրառել, ինչը դատարանը բավարարեց:
Հաջորդ դատական նիստին կողմերը հանդես կգան ճառով:
Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կորպով հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 17 փամփուշտներ ձեռք բերելու և կրելու, որոնք նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: