|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.27-ին, տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 21.11-ին, թունավորման նախանշաններով «Ֆորում» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել չորս հոգի:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից yerkir.am-ին հայտնեցին, որ հոսպիտալացվածները համահայկական խաղերի մասնակիցներից են, և նրանց վիճակն այժմ լավ է: Երեքը դուրս են գրվել, մեկն էլ այսօր դուրս կգրվի:
«Երկուսին հիվանդանոց են տեղափոխել «Ֆորում» ռեստորանային համալիրից, իսկ մյուս երկուսին` այլ տեղից: Բարեկամի տանը գառան միս են կերել և թունավորվել»,- հայտնեցին մեզ: