|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիևին մահացու ծեծել են: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, լրագրողին իբրեւ թե ծեծի են ենթարկել այն ֆուտբոլիստի ազգականները, ում քննադատել է Ալիեւը:
Ալիևը սոցցանցում քննադատական գրառում է կատարել ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի մասին. Դրանից հետո նրան ծեծել են, եւ նա հայտնվել է հիվանադնոցում, որտեղ եւ մահացել է:
Ֆուտբոլիստը հայտարարում է, որ Ալիեւն իրեն « անդաստիարակ և անբարոյական» է անվանել` լրագրողի հասցեին ցույց տված ժեստի պատճառով, սակայն իրենք հետո զրուցել են եւ հասկացել են միմյանց: Մինչդեռ Ալիեւը մինչեւ մահը պատմել է, որ իրենզ զանգահարել է ֆուտբոլիստի եղբայրը, նախ հայհոյել է, ապա երկորդ անգամ զանագահրել է ու խնդրել հանդիպել` որպեսզի ներողույուն խնդրի: Իսկ հանդիպմանը մի քանի հոգով լրագրողին ծեծել են: