|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում սատկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:
Yerkir.am-ի հետ զրույցում Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը հայտնեց, որ սատկած անասունները հորթեր են եղել և պատկանել են Էջմիածնի տարբեր գյուղերի բնակիչների:
Նա հայտնեց, որ գնում են սար՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և դեպքի պատճառները պարզելու համար:
Ըստ նախնական վարկածի՝ հորթերը սատկել են գիշերվա ցրտից՝ մրսելու արդյունքում:
Նշենք, որ դեպքի վայրում է գտնվում բուժսանիտարիայի և սննդի անվտանգության վարչության պետը: