|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը yerlir.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ հակառակորդը մեր սահմանապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել, սակայն, մեր դիրքապահներն արժանի դիմադրություն են ցուցաբերել, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել:
Սաղոյանը նշեց նաև, որ մեր հարևանների կողմից հնչած կրակոցների պատճառով առաջացել են հրդեհներ, որոնք բարեբախտաբար հաջողվել է մեկուսացնել:
«Դիտավորյալ կրակում են, որ հրդեհ առաջացնեն, բայց մեր կողմը զգոն է և անմիջապես համապատասխան ձևով արձագանքում է հակառակորդի գործողութուններին»,- ասաց Սաղոյանը: