|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Սույն նախագիծը սահմանում է պատգամավորների հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու ֆիքսված ժամանակ: Ըստ այդմ, հարցերին պատասխանելու համար տրամադրվում է 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ մինչև 2-ական րոպե: Հնչեցված հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար որևէ ժամկետ մինչ այժմ սահմանված չէր:
Այս նախագիծը բխում է Ազգային ժողովի օրակարգի հագեցվածությունից ու ժամանակի առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից: