|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մի խումբ բնակիչներ դուրս են եկել փողոց և պատրաստվում են փակել մայրուղին` պատկան մարմինների ուշադրությունը սևեռելով խմելու ջրի իրենց խնդրի վրա:
Համայնքի բնակիչները բավականին երկար ժամանակ է զրկված են խմելու ջրից և գյուղապետ Կամո Կակոյանից պահանջում են համապատասխան քայլեր ձեռնարկել` իրենց խնդիրները լուծելու համար:
Կակոյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին Ջրային տնտեսությունից և մարզպետարանից ներկայացուցիչների հետ քննարկում են հնարավոր տարբերակներ` բնակիչների ջրի խնդիրը լուծելու համար:
«Երեկոյան արդեն պարզ կլինի` ոնց կանենք, ինչ կանենք: Մենք լսում ենք բնակիչներին ու փորձում ենք լուծումը գտնել: Բավականին վաղուց կա մեզ մոտ ջրի խնդիր»,- ասաց Կակոյանը: Նա նշեց նաև` ամեն ինչ անում են, որ բնակիչները չփակեն մայրուղին: