|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես տեղեկանում ենք ՏԿԱԻՆ կայքից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես հրդեհ է բռնկվել նաեւ Տավուշի մարզի Աճարկույտ և Ներքին Ծաղկավան գյուղերի միջանկյալ հատվածում` 1000 քմ, եւ սահմանամերձ` Ոսկեպար-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին՝ սարի վրա` 1000 քմ:
Ինչպես տեղեկացնում է «Առավոտը», հրդեհի զորությունն ավելի մեծ է Ոսկեպարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. կրակից սահմանագոտում ականներ են պայթել:
ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ հրդեհները մարվել են: