|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
News.am-ի տեղեկություններով` ինքնասպանության փորձ կատարողը մոտ 30-ամյա կին է, ով անցել է կամրջի ցանկապատից այն կողմ, նա հայտարարում է, որ «ոստիկաններն իր փողերը կերել են» եւ պահանջում է հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: