|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամուսնու կողմից հրազենային վնասվածքներ ստացած 28-ամյա Միլենա Ասատրյանը իր նորածին որդու հետ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ ծննդկանի և երեխայի վիճակը լավ է:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին «Հանրապետական» ծննդատան հիվանդասենյակում ամուսինը կրակել էր օրեր առաջ ծննդաբերած կնոջ վրա, այնուհետև ինքնասպանություն գործել: Մահացած Հայկ Վարդանյանի մոտից հայտնաբերվել էր երկու ատրճանակ: