|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1983 թ. ծնված Քայարամ Ս.-ի կողմից շահագործվող, Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող 2 հա հողատարածքից 15 տոննա ձմերուկ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրվել 2001 թ. ծնված Ս. Բ.-ն և 1994 թ. ծնված Արթուր Բ.-ն: Վերջիններս խոստովանվել են, որ հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, նշված հողատարածքից իրենց ընկեր ոմն Նարեկի հետ կատարել են ձմերուկի գողություն, իսկ գողոնը թաքցրել հարակից դաշտերի հորերում: Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է