|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժամանակը» գրում է. «Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը՝ Աբովյան փողոցի 5/5 հասցեում գտնվող իր կիսակառույցի պատճառով խնդիրներ ունի Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքի սեփականատիրոջ՝ Վոլոդյա Բեջանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ կառույցը ավարտին չի հասցվում հենց այդ խնդիրների պատճառով: Բանն այն է, որ Գ. Ծառուկյանի կառույցն անթույլատրելի չափով մոտ է կառուցվել Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքին, և չի պահպանվել սեյսմիկ կար կոչվող նորմը: Այդ հարցը դատարանի վճռով լուծվել է հօգուտ սեփականատիրոջ, սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց Բեջանյանը, այն չի կատարվում, անգործություն է դրսևորում նաև ԴԱՀԿ ծառայությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։