|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու` Լևոն Նալբանդյանի վրա։ Դեպքի հետ կապված` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էր Կարեն Երիցյանը: Արթուր Նալբանդյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ին «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնեց, որ երեկ Լևոնին դարձյալ վիրահատել են: «Վիրահատությունը հաջող է անցել: Սա վիրահատական միջամտության վերջին փուլն էր. երեք փուլով էր վիրահատությունը` սկզբում ամրացնում են ոսկորները, դրան հաջորդում են ևս երկու վիրահատություններ: Լևոնի վիճակը կայուն է, նա պլաստիկ վերականգնողական բաժանմունքում է»,- ասաց նա: