|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Զառ գյուղից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհին ԶԻԼ ՄՄԶ մակնիշի 14 OO 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ակունք գյուղի բնակիչ 26-ամյա Զորիկ Խալաթյանը վարելով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Զ. Խալաթյանը, ուղևորներ Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներ 46-ամյա Սամվել Սուքիասյանն ու 21-ամյա Համլետ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է մեկ այլ ուղևոր` 5-ամյա Պետրոս Խալաթյանը: Մահացած երեխան վարորդի տղան է, իսկ վիրավորներ Ս. և Հ. Սուքիասյանները հայր ու որդի են:
Մանրամասները` այստեղ: