|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում` hուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը առավելագույն ջերմաստիճանը Երևանում կլինի 39 աստիճան, իսկ հուլիսի 31-ին` 40 աստիճան: