|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում 26-ամյա ծննդկան է մահացել:
Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը նշեց, որ երեխայի վիճակը նույնպես վատ է: «Աղջիկ երեխա է, առաջնեկն է եղել: Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Երկուշաբթի, երբ ծննդկանն ընդունվել է մեզ մոտ, անմիջապես կեսարյան է արվել, բայց երեխայի վիճակը հենց այդ պահին էլ արդեն ծանր է եղել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանն էլ, իր հերթին, yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ ծննդկանը հաշվառված է եղել իրենց մոտ, նրա վիճակը չի եղել այնքան ծանր, ինչպես նկարագրում են «Էրեբունի» բուժկենտրոնում:
Հունանյանը, սակայն, ևս մեկ անգամ պնդեց, որ ծննդկանի վիճակն արդեն իսկ ծանր է եղել, երբ տեղափոխվել է իրենց մոտ: