|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հետ խաղաղ բանակցություններն անհնար են: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Էրդողանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել զերծ մնալ այդ «ահաբեկչական խմբավորման» հետ առնչվելուց։ Թուրքիայի իշխանությունները նաև արդարացրել են քրդերի դեմ իրենց գործողությունները` պատճառաբանելով,որ քրդերն առաջինն են հարձակվել թուրք ոստիկանների ու զինվորականների վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քրդերը հայտարարել էին,որ Անկարայի հետ հրադադարն ավարտված է: