|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների գործով դատական նիստը. հայտնում է haqqin.az-ը:
Նշվում է, որ դատախազ Ֆարիդ Նագիևը կարդացել է մեղադրականը, սակայն Յունուս ամուսիններն ասել են, որ չեն հասկանում, թե ինչի մեջ են իրենց կոնկրետ մեղադրում:
«Մենք թալանչիներ չենք: Մեկ հաշվից մյուս հաշիվ փող փոխանցելը թալանչիություն չէ: Դա ոչ թե ադրբեջանական ղեկավարության, այլ արտասահմանյան դոնորների փողերն են եղել»,- հայտարարել է Յունուսը:
Հիշեցնենք, որ ամուսինները մեղադրվում են խոշոր չափի թալանի մեջ, և յուրաքանչյուրին սպառնում է 12 տարվա ազատազրկում: Բացի այդ` Լեյլա Յունուսը մեղադրվում է անօրինական գործարարական գործունեության մեջ:
Ի դեպ, contact.az-ը նշում է, որ լրագրողներին, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին չեն թողել մտնել դատական դահլիճ:
Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայլովայի դատը նույնպես անցել էր նման պայմաններում, ինչը մարդկանց բողոքն էր առաջացրել: