|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ժամանակը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում երևի ամենաշահագրգիռն այդ հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, ով, մեզ հասած լուրերով, ՀՀ նախագահ դառնալու ամենամեծ հավակնություններն ունի: 2018թ. մարտի 23-ին Գ. Հարությունյանը կդառնա 70 տարեկան և դեմ չէ 15-օրյա կարճատև հանգստից հետո շարունակել նախագահել, բայց ոչ թե ՍԴ-ի, այլ ՀՀ նախագահի պաշտոնում:
Դա հնարավոր է, եթե գործող Սահմանադրությունը փոխարինվի նոր Սահմանադրությամբ, և նախագահը ընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ 262 մարդու կողմից: Հարությունյանը հասկանում է, որ համաժողովրդական քվեարկության դեպքում նա նույնիսկ 262 ձայն չի ստանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։