|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ընդունի իր տարածքների անջատումը:
Վրաստանի առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «հարեւան երկրի կողմից վրացական հողերի օկուպացիային վերջ կտրվի միջազգային հանրության ճնշման ներքո»: «Մարտավարական համբերություն. դա այն հարմարավետ պլատֆորմն է, որ ավելացնում է մեր կողմնակիցների թիվը, եւ հենց այդ համբերության, ոչ թե զենքի շնորհիվ մենք կհասնենք մեր քաղաքացիների իրավունքների վերականգնմանը»,- ասել է Մարգելաշվիլին:
«Մենք չենք հաշտվի մեր տարածքների կորստի հետ եւ անպայման կմիավորենք մեր երկիրը: Սա թեմա է, որ յուրաքանչյուրիս մեջ է ցավում»,- եզրափակել է Վրաստանի նախագահը: