|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լոռու մարզում 11-ամյա աղջիկ է ժայռից ընկել և, մինչև շտապօգնության ժամանելը, մահացել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղջնակը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Գյուլագարակի գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը հայտնեց, որ աղջիկը գնացել էր կողքի` Գարգառ գյուղը` տատիկի մոտ: «Գնացել էր տատի տուն, դուրս էր եկել` խաղալու և ընկել: Աղջկա հայրը Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի է մեկնել, մայրը չի աշխատում: Սովորական, մեզ պես ապրող ընտանիք է: Աղջիկը մեկ` իրենից փոքր քույր ունի»,- ասաց գյուղապետը: