|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Այս անգամ Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած` «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները նվաճել երեք մեդալ՝ 2 արծաթե, 1 բրոնզե: Մեր թիմը ներկայացնող չորս դպրոցականներից երեքը դարձել են մեդալակիր՝ ապահովելով օլիմպիադայի լավագույն արդյունքներից մեկը: Կենսաբանության օլիմպիադային մասնակցել է 62 երկրի 239 մասնակից:
Մինչ այդ մեր դպրոցականների օլիմպիական թիմերը փայլել էին նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում՝ համապատասխանաբար վաստակելով 6 մեդալ՝ մաթեմատիկայից / մեկ արծաթե և հինգ բրոնզե/ և 5 մեդալ ֆիզիկայից / երկու արծաթե և երեք բրոնզե/: Մաթեմատիկային մասնակցել է՝ 104 երկրի 577, իսկ ֆիզիկային` 83 երկրի 386 մասնակիցներ:
Այս պահի դրությամբ, ամփոփելով միջանկյալ արդյունքները, կարող ենք արձանագրել, որ օլիմպիադաներին մասնակից մեր 15 դպրոցականներն արդեն նվաճել են 14 մեդալ: Թիմային արդյունքներով` նշված երեք օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են լավագույն արդյունքները տարածաշրջանում: