|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 19-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել 1993 թ. ծնված Լևոն Ն.-ն և հայտարարել, որ ստացել է սրունքների հրազենային վնասվածքներ: Բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 02.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Կարեն Ե.-ն և ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ` 2 փամփուշտով և հայտարարել, որ հուլիսի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լալվար սարի «Ղարոքար» կոչվող հանդամասում ներկայացված ինքնաձիգից կրակել և անզգուշորեն վնասվածք է պատճառել Լևոն Ն.-ին: Ըստ բժշկի տեղեկանքի` Լևոն Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Կարեն Ե.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: