|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը վերադարձել է Շուշի: Այդ մասին նա հայտնել է «В Контакте»-ի իր էջում՝ դիմելով ադրբեջանական և ռուսական մամուլին:
«Ադրբեջանական և ռուսական մամուլի մի մասը մի ամբողջ շաբաթ զրպարտել է ինձ՝ ասելով, որ ես իբր «փախել եմ Լեռնային Ղարաբաղ»՝ թաքնվելով ՌԴ ոստիկանությունից։ Նվաստանալու և որևէ բան ապացուցելու փոխարեն ես որոշել եմ մի քանի օրով վերադառնալ Ռուսաստան:
Լրանում է Մոսկվայում գտնվելու իմ 3-րդ օրը, և ես հայտնում եմ, որ ՌԴ-ի իրավապահ մարմիններն իմ հանդեպ ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել։ Թեման համարում եմ փակված և վերադառնում եմ Ղարաբաղ՝ կնոջս և երեխաներիս մոտ»,- գրել է Ստերլիգովը։