|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված ֆիլմերից մեկն էլ ուկրաինացի կինոռեժիսոր Օլեսյա Մորգունեց-Իսայենկոյի «Թավջութակ» ֆիլմն է:
Լրագրողների հետ հանդիպմանը Իսայենկոն նշեց, որ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են Ղրիմում մի օր պատահաբար հանդիպում մի տղամարդ և կին: Պատահական հանդիպմանը նախորդել են մի շարք դեպքեր, որոնց մասին, ըստ կինոռեժիսորի, իմանում ենք արդեն զույգի ճամփորդության ընթացքում:
«Ֆիլմը երազանքի մասին է, չիրականացված ցանկության մասին»,-ասում է կինոռեժիսորը:
Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմը նկարահանվել է Ղրիմում, պետպատվերով.«Կարծում եմ` սա վերջին ֆիլմն է, որը նկարահանվել է Ղրիմում այն ժամանակ, երբ այն մերն էր: Չնայած հիմա էլ ասում ենք, որ այն մերն է: Լավ, եկեք, չխոսենք այս մասին»:
Ի դեպ, ֆիլմն արդեն հասցրել է Ուկրաինայում և Իտալիայում մասնակցել կինոփառատոների. «Թավջութակ»-ը կինոռեժիսորի երկրորդ ֆիլմն է: