|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում մոտ ժամանակներս կարող է կայանալ «օրենքով գողերի» մեծ հավաք. հայտնում է Росбалт-ը:
Հավաքի կազմակերպիչն է Գելա Կարդավան՝ Գելան, որի «գողական լիազորությունները» ավելի վաղ դադարեցվել էին: Նա առաջարկում է բոլոր ընդդիմախոսներին անձամբ իրեն հարցեր տալ և միաժամանակղ քննարկել քրեական աշխարհում տիրող իրավիճակը:
Իրավապահ մարմինների աղբյուրը Росбалт-ին հայտնել է, որ քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) պատրաստվում էր 2015-ի ամռանը խոշոր հավաք (մոտ 300 քրեական հեղինակությունների մանսակցությամբ ) անցկացնել մոսկովյան շրջանում։ Սակայն իրավապահները բացատրել էին նրան, որ թույլ չեն տա հավաքվել ո\'չ Մոսկվայում, ո\'չ Մերձմոսկվայում, ո\'չ էլ որևէ մեկ այլ տեղ ՌԴ-ի տարածքում: Հավաքը պետք է որոշեր նաև Գելայի ճակատագիրը, ով, ասես, օդում կախված լինի:
Արդյունքում` Գելա Կարդավան իրավիճակը վերցրել է իր ձեռքը և հայտարարել, որ մի շարք ազդեցիկ «օրենքով գողերի» հետ (մոտ 100 հոգի) խոշոր հավաք է անցկացնելու Թուրքիայում։