|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին համոզված է, որ ասելու շատ բան ունի իր` Հայաստան այցի մասին: Այսօր նա լրագրողներին ասաց, որ Հայաստանում տեսնելու ու սովորելու շատ բան կա, և ամեն ինչ գեղեցիկ է թվում այստեղ:
«Ինձ թվում է` ինչ-որ բաներ արդեն իսկ գիտեմ այստեղի ժողովրդի մասին: Ինձ համար կարևոր էր լինել այստեղ հենց այս տարի, քանի որ ես գիտեմ Ցեղասպանության մասին»,- ասաց Կինսկին:
Նա նշեց նաև, որ շատ է սիրել ծիրանը: «Ընկերներս մի մեծ զամբյուղ ծիրան են ինձ նվիրել, ինձ նույնիսկ ծիրանով դիմավորեցին: Եվ ինձ դուր է գալիս, որ «Ոսկե ծիրան» փառատոնն այն օգտագործում է որպես խորհրդանիշ»,- ասաց դերասանուհին: