|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը նոր կառավարության հետ կոլաիցիա չի կազմի, տեղեկացնում է Associated Press-ը:
Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Դավութօղլուն այդ մասին հայտարարել է ազգայնականների ղեկավար Դեւլեթ Բախչելիի հետ հանդիպումից հետո: Հանդիպման արդյունքում պարզ է դարձել, որ ուլտրաաջ ազգայնականները նախընտրում են մնալ ընդդիմություն:
Բախչելիի հետ հանդիպումը կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցությունների առաջին փուլն է: Մինչ այդ Դավութօղլուն հանդիպել էր նաեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուի հետ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն եւ զարգացում»-ը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զրկվեց խորհրդարանական մեծամասնությունից, որից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետին հանձնարարեց ձեւավորել կոալիցիոն կառավարություն: Ինքը` Դավութօղլուն նոր կառավարություն ձեւավորելուց հետո հրաժարական կտա: