|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի մի քանի օրերի ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից։
«Հայտարարվել էր, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը կվճարվեն հուլիսի 15-ին: Սակայն աշխատակիցների կողմից կան բողոքներ՝ կապված հաշվարկների հետ: Առաջիկա օրերին վերջնական ստուգումներ կարվեն, կկայացվեն համապատասխան որոշումներ և աշխատավարձերը կվճարվեն, ինչպես որ խոստացվել էր: Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը ամբողջությամբ կմարվի մի քանի օրերի ընթացքում»,- ասված է պարզաբանման մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նաիրիտցիներն այսօր փակել էին Բագրատունյաց փողոցը: Նրանք հայտարարում էին, որ իրենց խոստացել էին աշխատավարձերը մարել հուլիսի 15-ին, սակայն իրենք տեղյակ են, որ պարտքը դեռ չեն մարելու: