|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մի խումբ ամերիկացի դիզայներներ մարդու իրանի տեսքով բարձ են ստեղծել, իսկ դեմքը Քանիե Ուեսթինն է: Բարձը պատրաստված է բարձրորակ հումքից եւ լցված է սագի աղվամազով:
Ըստ Lenta.ru-ի` դիզայներները նաեւ Kickstarter կայքում ժողովրդական դրամահավաք են կազմակերպել. փորձում են 20 հազար դոլար հանգանակել, որպեսզի բարձը հանձվի հենց Ուեսթին: Էջի նկարագրության մեջ նրանք գրում են, որ գումարը հավաքում են ընդամենը ռեփերի ուշադրությունն իրենց նախագծին հրավիրելու համար: Ըստ դիզայներների` իրենք պատրաստ են հենց հիմա Ուեսթին ուղարկել բարձը, սակայն նրա հասցեն չունեն: