|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հանրապետական կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կքննարկի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրա տեքստը: Տեքստը դեռ պատրաստ չի, երբ կլինի տեքստը, կքննարկենք եւ մեր որոշումը կներկայացնենք: Հավանաբար, մի քանի նիստ հետո վերջնական տարբերակի հետ կապված մեր տեսակետը կներկայացնենք»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՌԴ այցի մանրամասները, քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է եղել արտաքին քաղաքական զարգացումներին: