|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկորատիվ լողավազանները դիզայնի համար են նախատեսված, ոչ թե լողալու: «Պետք է խուսափել քաղաքի տարբեր այգիներում առկա դեկորատիվ լողավազաններում լողալուց, դրանցում շեշտը դրված է դիզայնի և տարածքում մի քիչ հով եղանակ ապահովելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:
Ըստ նրա` դեկորատիվ լողավազաններում ջուրը չեն զտում, իսկ երեկոյան ժամերին շատերն այնտեղ իրենց տնային կենդանիներին են լողացնում:
«Լողավազաններում երեխաների մաշկը շփվում է ջրի հետ, բացի այդ` նրանք կուլ են տալիս այդ ջուրը, որտեղ հազար ու մի մանրէներ կան: Պետք է խուսափել նաև լողալ գետերի այն հատվածներում, որտեղ սննդի օբյեկտներ կան, քանի որ ողջ աղբը նետում են ջուրը»,-ասաց մասնագետը: