|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գյումրիի «Շիրակ»-ը Եվրոպա լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով պարտվեց Բոսնիական «Զրինսկի»-ին, սակայն հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, քանի որ մեկ շաբաթ առաջ սեփական հարկի տակ տեղի ունեցած խաղում Բիչախչյանի սաները 2 անպատասխան գնդակ էին ուղարկել բոսնիական թիմի դարպասը:
Պատասխան խաղում մրցակցի ֆուտբոլիստները միայն 80-րդ րոպեին կարողացան բացել հաշիվը, իսկ 5 րոպե անց կրկնապատկեցին իրենց առավելությունը: Թվում էր, թե հանդիպոիմն այդպես էլ կավարտվի և թիմերը դիմակայության հաղթողին կորոշեն լրացուցիչ 30 րոպեների ընթացքում, սակայն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին Բուգուհին գրավելով մրցակցի դարպասը վերջակետ դրեց դիմակայությանը և «Շիրակ»-ին հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց: