|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը ցույց տվեց, որ Հայաստանում կա մի երիտասարդություն, որը տեր է կանգնում իր երկրին. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
Ըստ նրա` շատ կարևոր էին այս ցույցերը, որովհետև շատերը հասկացան, որ կան մարդիկ, որոնց հնարավոր չէ «գրպանել»: «Հունիսի 23-ին, երբ հանկարծ հայտնվեցին քաղաքացիական հագուստով մարդիկ, և ոստիկանների թիվը կտրուկ ավելացավ, Բաղրամյան փողոցում գտնվողները հասկացան, որ շուտով ինչ-որ բան է պատահելու: Գիտե՞ք` ինչն էր լավ` ոչ ոք չհեռացավ Բաղրամյանից, բոլորը նստած սպասում էին: Երիտասարդները ջրվեցին, ծեծ կերան, բաժին տարան նրանց, բայց ոչ ոք չհեռացավ: Պետք է անել ամեն ինչ, որ երիտասարդությունը չհեռանա այս ամենից»,- ասաց Գինոսյանը:
Խոսելով նախօրեին ցուցարարներին Բաղրամյանից ցրելու ու հունիսի 23-ին տեղի ունեցածի մասին` նա նշեց, որ երկու դեպքերը համեմատության անգամ որևէ եզր չունեն, որովհետև հունիսի 23-ին տաքսու միջից էին նույնիսկ մարդուն հանում և բերման ենթարկում: «Չեմ կարծում` ոստիկանությունը մեկ օրում հոգեփոխվեց կամ կերպարանափոխվեց, ուղղակի այս անգամ նոր հրաման էին կատարում»,- ասաց Գինոսյանը:
«Ի՞նչ պահանջով հանդես գալ այսուհետ» հարցին էլ պատասխանեց, որ անհրաժեշտ է պահանջել մենաշնորհներից զրկել բոլորին: «Սա պետք է պահանջել, և այդ ժամանակ որևէ Բիբին չի կարող իրեն ամենաթողությւոն թույլ տալ»,- նշեց Գինոսյանը: