|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերջերս Կարսի ազգայնամոլ ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն էր հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ՝ սպառնալով «հայի որս սկսել Կարսում»:
Այս սպառնալիքից հետո Թուրքիայում դժգոհության ալիք էր բարձրացել: Այժմ էլ թուրք մտավորականներից բաղկացած մի խումբ «Անկարայի խոսքի ազատություն» նախաձեռնության անունից հայտարարություն է տարածել՝ դժգոհելով, որ նման հայտարարություններ անողները պատասխանատվության չեն ենթարկվում: «Այս անամոթ և ամենայն հանգստությամբ արված ռասիստական, ատելություն պարունակող հայտարարությունները անտեսվում են դատավորների և դատախազների կողմից»,- նշում են թուրք մտավորականները:
Հայտարարության տակ ստորագրել են մեծ թվով ակադեմիկոսներ, ակտիվիստներ և լրագրողներ: