|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է 14 տարբեր որոշումների նախագծեր, որոնց հանրագումարում պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով: Այսօր ՀԾԿՀ նիստ է գումարվել:
ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասվում է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ` միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Որպես հիմնավորում` ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը:
Ի դեպ, նիստին ներկա է ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը: Հիշեցնենք, որ նա ո\'չ ԱԺ լսումներին էր ներկայացել, ո\'չ էլ ՀԾԿՀ-ի որոշիչ նիստին, որի ժամանակ էլ բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը: