|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 5-ին` ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է իրեն վնասել: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ օպերատիվ հերթապահը և «1-03» ծառայության հերթապահ բժիշկը:
Ճշտվել է քաղաքացու գտնվելու վայրը՝ Պռոշյանի հիվանդանոցի դիահերձարանի մոտ: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Ձորափի 50/2 հասցեում՝ թիվ 3 համալսարանական կլինիկայի մոտակա ձորակում` անօգնական վիճակում: Փրկարարները դուրս են բերել Գ. Տ.-ին (ծնվ. 1988թ.): Նա հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: