|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրի ներսում կառուցված մզկիթի բացման հանդիսավոր արարողությունը:
Ըստ T24-ի՝ նորակառույց մզկիթը զբաղեցնում է 5177 քմ տարածք: Նկուղային, նամազի և իմամի համար հատկացված հարկից բաղկացած մզկիթն ունի 59.30 մետր բարձրությամբ չորս մինարեթ: Հանրությանը համար բաց մզկիթը միաժամանակ կարող է սպասարկել 3.000 մարդու:
Նշվում է, որ Քոջաթեփոյի և Ահմեդ Համդի Աքսերիից հետո այն կլինի Անկարայի 3-րդ ամենամեծ մզկիթը:
Մզկիթի բացումը կկատարի Էրդողանը: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի մասնակցի արարողությանը Քոնիա կատարելիք այցելության պատճառով: