|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ֆոտոռոբոտը հրապարակվել է: Ուշագրավ է, որ, ի թիվս այլ անձանց, այդ ֆոտոռոբոտը հիշեցնում է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին: Պատգամավորը, սակայն, իր և ֆոտոռոբոտի միջև նմանություն չի տեսնում:
«Ինչի, ես էդքան գեշ ե՞մ: Չէ, որ ճիշտն ասեմ, ես առանձնապես չեմ նմանեցնում, օրինակ` աչքերը, հոնքերը, մազերի ձևը ինձ նման չեն: Մի քիչ շրթունքներն են նման»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը և հավելեց. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ, ինձ ճանաչողները գիտեն, որ դա իմ տեսակը չէ»: