|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
Հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Սա միայն մեր սպառազինությա՞ն մեջ է փոփոխություն բերում, թե՞ սահմանապահ հատվածում անվտանգության համակարգերն էլ է ուժեղացվելու: Մյուս հարցը վերաբերում է համաձայնագրի ֆինանսական մասին` ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀ և ՌԴ միջև ֆինանսական հարաբերությունները կառուցվում են դոլարով, մինչդեռ դրանք պետք է ռուբլիով լինեին: Արդյո՞ք քննարկվել է այս հարցը»,- հարցրեց պատգամավորը:
Արա Նազարյանը նշեց, որ ձեռք բերվող ռազմական տեխնիկան նաև ուղղվելու է սահմանապահ հատվածի ամրապնդմանը, այսինքն` այն կոմպլեքս խնդիր է լուծելու: Ինչ վերաբերում էր դոլարով համաձայնագրի կնքմանը, փոխնախարարը նշեց, որ դա եղել է ռուսական կողմի քաղաքականությունը: