|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Իսկ թե քանի ոստիկան կպատժվի լրագրողներին խոչընդոտելու համար, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր էին նախապատրաստվում:
Մեզ հասած տեղեկություններով՝ այս մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողներ են հրավիրվել հարցաքննության, ավելին՝ ՀՔԾ-ում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որից հետո էլ որոշում է կայացվել քրեական գործ հարուցել ՀՀ քր. օր. 164-րդ հոդվածի 1-ին մասով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պաշտոնապես ճշտել հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից, սակայն ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հայտնեց, որ դեռ նյութեր են նախապատրաստվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։